ԿարևորՔաղաքական

Իրանի նոր դեսպանը Հայաստան ժամանելուց առաջ հանձնարարականներ է ստացել արտգործնախարարից

Հայաստանում Իրանի նոր դեսպանն իր առաքելության վայր մեկնելուց առաջ հանդիպել է արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ։

Մահդի Սոբհանին Իրանի բարձրաստիճան դիվանագետին ներկայացրել է իր աշխատանքային ծրագրերը։

Հանդիպման ընթացքում Աբդոլլահիանին անդրադարձել է բարիդրացիության քաղաքականության առաջնահերթությանը և անհրաժեշտ հանձնարարականներ տվել Երևանում Իրանի նոր դեսպանին։

Սոբհանին նախկինում եղել է Բաքվում Իրանի դեսպանատան երկրորդ քարտուղար, Ուկրաինայում և Թուրքմենստանում փոխդեսպան, Կարաչիում գլխավոր հյուպատոս, Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան, Արևմտյան Ասիայի տեղակալ և ԱԳՆ ռազմավարական գլխավոր տնօրեն։

Կարդացեք նաև

Back to top button