
Ադրբեջանական հեռուստատեսությունը եղանակի տեսությամբ Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է որպես Ադրբեջան, թվիթերյան իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հարևան երկրի սուվերեն տարածքի նկատմամբ հավակնության հերթական բաց քարոզչությունը. ադրբեջանական հեռուստատեսությամբ եղանակի տեսության եթերում Հայաստանի Հանրապետությունը` ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է իբրև Ադրբեջան: Ի ցույց դրված հիվանդ պատրանքները և թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- գրել է նա:




