ԿարևորՀասարակություն

Արցախի Մարտունու շրջանում կեսօրին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Հուլիսի 6-ին` ժամը 13:50-ին, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12:15-ի սահմաններում, Մարտունի քաղաքի բնակիչներ` փականագործներ Բ.Ի.-ն, Ռ. Ա.-ն և էլեկտրոմանտյոր Ա.Ֆ.-ն, Բերդաշեն գյուղի վարչական տարածքում արտեզան ջրհորի նորոգման աշխատանքներ կատարելու ժամանակ, ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են արձակել իրենց ուղղությամբ, հայտնում են ԼՂ ՆԳՆ-ից:

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով` դադարեցվել են նորոգման աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։ 

Կարդացեք նաև

Back to top button