Քաղաքական
Լոս Անջելեսի հայ համայնքը պատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը


Լոս Անջելեսի հայ համայնքը պատրաստվում է նշել Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը: Մեծ եղեռնին զոհերի ոգեկոչման արարողությունը տեղի կունենա ապրիլի 24-ին Մոնթեբելոյի Բիքնել այգու Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ: «Ասպարեզ» պարբերականը տեղեկացնում է, որ արարողությանը մասնակցող կազմակերպությունները ծաղկեպսակներ կդնեն հուշարձանի մոտ, կմատուցվի հոգևոր պատարագ: Հայոց ցեղասպանության հայկական միացյալ խորհուրդը համայնքի բոլոր անդամներին կոչ է անում մասնակցել 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը և Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված մյուս նախաձեռնություններին: