ԿարևորՀասարակություն

Ճապոնական երեք քաղաքում Թումո կենտրոններ կհիմնվեն

Ճապոնական երեք քաղաքում Թումո կենտրոններ կհիմնվեն, ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը` ներկայացնելով 2022 սեպտեմբեի 27-29 Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքը։

«Ճապոնիայի թվայնացման նախարար Տարո Կոնոյի հետ պայմանավորվել էինք աշխատանք տանել Ճապոնիայում ԹՈՒՄՈ կենտրոն հիմնելու ուղղությամբ։
Ստորև` արդյունքը.

Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանն ու Գունմայի փոխմարզպետ Կեիչի Ուրուգան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր` Ճապոնիայի Մաեբասի, Տակասակի եւ Կուսացու քաղաքներում Թումո կենտրոններ եւ տուփեր բացելու վերաբերյալ»,- գրել է Արշակյանը։

Թումոն անվճար կրթական փորձառություն է, որում պատանիներն իրենք են գծում իրենց կրթական ուղին: Թումոյի կրթական ծրագիրը բաղկացած է ինքնուսուցման, դասընթացների և աշխատարանների փուլերից արվեստի և տեխնոլոգիաների 14 ոլորտներում։

Այժմ Թումոն կենտորններ ունի Երևանում,Դիլիջանում,Գյումրիում և Ստեփանակերտում դրանց կից տասնինը Թումո տուփերով։

Հայաստանից դուրս կենտրոններ կան Փարիզում, Բեյրութում, Մոսկվայում, Տիրանայում, Բեռլինում, Ցյուրիխում, Մանհայմում, Կոիմբրայում, Կիևում և Լիոնում:

Կարդացեք նաև

Back to top button