
Սահմանադրության օրվա առիթով հայոց եռագույնը բարձրացվել է Արարատի շրջանի մուտքը խորհրդանշող հուշարձանի կողքին։
Միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ու Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը։
Արարատի շրջանի մուտքը խորհրդանշող այս հուշարձանը կառուցվել է 1985թ-ին։
Վեդի համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ իրականացվել է նաև հուշարձանի հիմքի ամրացում, տեսքի թարմացում և տարածքի բարեկարգում։




