ԿարևորՄշակույթ

«Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով

Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի
հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով:

Մրցույթին կարող են դիմել այն երեխաները, որոնք 2023թ.-ի նոյեմբերի 26-ի
դրությամբ կլինեն առնվազն 9, առավելագույնը՝ 14 տարեկան (ծնվել են մինչեւ 2014թ.-ի
նոյեմբերի 26-ը եւ 2008թ.-ի նոյեմբերի 27-ից հետո):

Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես սոլո երգիչ, դուետ կամ խումբ՝
առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել www.eurovision.am կայք,
լրացնել հայտը՝ ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ): Առաջին
փուլը հաղթահարած դիմորդներին Հանրային հեռուստաընկերությունը կհրավիրի լսումների
երկրորդ փուլին: Պրոֆեսիոնալ ժյուրին կընտրի հաղթող մասնակցին. այսպիսով, նա
կդառնա «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը:

Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 23-ը: Հարցերի դեպքում մասնակիցները
կարող են գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

https://www.facebook.com/ArmPublicTV/videos/999367671075134

Կարդացեք նաև

Back to top button