
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճել է 2 բրոնզե մեդալ։
79 կգ քաշային կարգում Նարեկ Գրիգորյանը 4։1 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Ռադոմիր Ստոյանովին ու կկանգնի պատվո պատվանդանի երրորդ աստիճանին։
65 կգ քաշային Անդրանիկ Ավետիսյանը ժամանակից շուտ 10։0 հաշվով հաղթել է ռումինացի Դանիել Սանդուին՝ նվաճելով բրոնզե մեդալ։
Հուլիսի 2-ին, Հայաստանի հավաքականն ունի երաշխավորված չորս մեդալ, քանի որ Լևիկ Միքայելյանը, Հայկ Պապիկյանը, Մուշեղ Մկրտչյանն ու Կնյազ Իբոյանը հանդես են գալու եզրափակիչում։
Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքումհունիսի 26-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը:




