ԿարևորՍպորտ

Մ20 ԵԱ․ Հայաստանը ներկայացնող 4 ըմբիշները դուրս են եկել եզրափակիչ

Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ազատոճային 4 ըմբիշները դուրս են եկելեզրափակիչ։

Լևիկ Միքայելյանը (61 կգ) 19։ 9 հաշվով պարտության է մատնել ռումինացի Բենջամեն Բադժեին։

74 կգ քաշային Հայկ Պապիկյանը 6։2 հաշվով պարտության է մատնել Ավստրիայի ներկայացուցիչ Մուհամադ Ինշապիևին։

86 կգ քաշային կարգում Մուշեղ Մկրտչյանն էլ 17։6 հաշվով հաղթե է ուկրաինացի Իվան Չեռնոգուզին։

https://www.facebook.com/wrestlingArm/videos/233586272803117

92 կգ քաշային Կնյազ Իբոյանը 10։1 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Սալի Սալիևին։

https://www.facebook.com/wrestlingArm/videos/292464113180015

Ըմբշամարտի երիտասարդական ԵԱ-ն մեկնարկել է հունիսի 26-ին և կտևի մինչև հուլիսի 2-ը:

Կարդացեք նաև

Back to top button