ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները զոհված զինծառայողների ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ լինելու մասին՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար

Հունիսի 28-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված երկու զինծառայողների՝ Երվանդ Թադևոսյանի ու Սամվել Թորոսյանի մարմիններն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվել են ՀՀ՝ ծնողների ցանկությանը համապատասխան Եռաբլուրում հուղարկավորելու նպատակով, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ տեղեկացնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանը շարունակում է կեղծ պնդումները, որ զոհված զինծառայողները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչներ են եղել՝ հող նախապատրաստելով նոր հարձակումների համար:

Արցախի ՄԻՊ հաստատության կողմից արդեն իսկ հավաքագրվել են անհրաժեշտ փաստեր ու փաստաթղթեր, որոնք կհրապարակվեն շուտով՝ ևս մեկ անգամ ապացուցելով ադրբեջանական պնդումների կեղծ և շինծու լինելը», ասվում է Գեղամ Ստեփանյանի տարածած հաղորդագրությունում :

Կարդացեք նաև

Back to top button