
Երևանը լուծումները փորձում է գտնել կենդանասերների հետ: Առաջին հանդիպումն այս տարվա հունվարին էր: Կես տարի անց ամփոփվում են արդյունքները.
Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն անվանափոխվել է «Կենդանիների խնամքի կենտրոն»
Նախագծման փուլում է մոտ 300 շան նոր կացարանը
Ներկայացվում են ամենամսյա հաշվետվություններ
Մեկնարկել է նոր կրթական ծրագիր. Ինչպ˚ես ճիշտ մոտենալ շներին և ի˚նչ չանել: Շները հաճախ կծում են քաղաքացիների անզգույշ վերաբերմունքի պատճառով:
Օրենսդրական փոփոխություններից մինչև հանրային վերահսկողության նոր մեխանիզմներ, քնեցման կարգ ու կենդանիների չիպավորում. կենդանասերները բարձրացրել են մի շարք այլ խնդիրներ: Հանդիպումները կլինեն շարունակական:









