ԿարևորՀասարակություն

Արհեստական բանականության թվիթներն ավելի համոզիչ են, քան իրական մարդկանց գրառումները

Համաձայն Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի Կենսաբժշկական էթիկայի և բժշկության պատմության ինստիտուտի գիտնականների կատարած հետազոտության՝ OpenAI-ի GPT-3 լայնալեզու մոդելի կողմից ստեղծված թվիթներն ավելի համոզիչ են, քան իրական մարդկանց գրառումները:

Հետազոտության հեղինակները հարցման մասնակիցներին խնդրել են տարբերակել մարդկանց և արհեստական ​​ինտելեկտի կողմից ստեղծված թվիթները:

Պարզվել է, որ ապատեղեկատվությունն ավելի դժվար է հայտնաբերել, եթե այն գրված է բոտերի կողմից։ Այլ կերպ ասած, ավելի հավանական է, որ մարդիկ հավատան արհեստական բանականությանը, քան իրական օգտատերերին, ինչը ցույց է տալիս, թե որքան վտանգավոր կարող են լինել լեզվական մոդելները, երբ օգտագործվում են ապատեղեկատվության համար:

Հետազոտողները ընտրել են 11 գիտական ​​թեմաներ, որոնք քննարկվել են Twitter-ում, ներառյալ պատվաստանյութերը և COVID-19-ը, կլիմայի փոփոխությունը և էվոլյուցիայի տեսությունը, այնուհետև հանձնարարել են GPT-3-ին ստեղծել ճշմարիտ կամ կեղծ տեղեկություններով գրառումներ: Դրանից հետո հարցում է անցկացվել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ավստրալիայից և Իռլանդիայից ավելի քան 600 մասնակիցների շրջանում։

Պարզվել է, որ հարցման մասնակիցներն առավել հեշտ են տարբերում Twitter-ի իրական օգտատերերի կողմից գրված ապատեղեկատվությունը, իսկ օգտատերերին  համոզելու հարցում GPT-3-ին ավելի արդյունավետ է գործում։

Սակայն GPT-3-ը թվիթները գնահատելու հարցում ավելի վատ է աշխատում, քան մարդիկ։ Գրառումներում ճիշտ տեղեկատվությունը գնահատելիս GPT-3-ն ավելի թույլ է իրեն դրսևորում, քան մարդիկ, իսկ ապատեղեկատվության տարբերակաման հարցում արհեստական բանականությունն ու մարդիկ նույն կերպ են իրենց դրսևորում:

Ամեն դեպքում, ըստ հետազոտողների, կեղծ տեղեկատվության ճանաչման լավագույն գործիքը դեռևս մարդկային ողջախոհությունն է և քննադատական ​​վերաբերմունքը ցանկացած առաջարկվող տեղեկատվության նկատմամբ:

Կարդացեք նաև

Back to top button