Քաղաքական

Նալբանդյան- Մամեդյարով հանդիպումը՝ Հաագայում

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը տեղեկացրել է, որ Հաագայում առաջիկա օրերին ծրագրված է իր և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը: Trend գործակալության փոխանցմամբ` հանդիպումը տեղի կունենա մարտի 24-25- ին՝ Միջուկային անվտանգության հարցերով համաժողովի ընթացքում։

«Մենք չենք կարող հավերժ բանակցել, պետք է սկսել խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ քննարկումները»,- ասել է Մամեդյարովը։ Հիշեցնենք, որ անցած շաբա թ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն էր տարածել, որում տեղեկացնում էր, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն հաջորդ ամիս:

Back to top button