
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նիստը:
Վարչապետը պատասխանում է ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին:
Պատգամավորները հարցեր կուղղեն վարչապետին: Սա հունիսի 20-ին վարչապետի մասնակցությամբ անցկացված նիստի շարունակությունն է: Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում ներկայացրել էր պատերազմի վերաբերյալ զեկույց:
Նիստն անցկացվում է դռնբաց ռեժիմով:
Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու վարչապետի մասնակցությամբ անցկացվող քննիչ հանձնաժողովի նիստին:




