ԿարևորՔաղաքական

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունները կշարունակվեն մինչև հունիսի 29-ը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները կսկսվեն Վաշինգտոնում հունիսի 27-ին և կշարունակվեն մինչև հունիսի 29-ը, ամենօրյա ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Այստեղ շատ զգայուն դիվանագիտական քննարկումներ են տեղի ունենալու։ Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կսկսվեն վաղը, երեքշաբթի օրը և կշարունակվեն մինչև հինգշաբթի։ Պետքարտուղար Բլինկենը կհանդիպի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարների հետ»,- ասել է նա։

«Մենք շարունակում ենք հավատալ, որ խաղաղությունը հասանելի է, և ուղիղ երկխոսությունը առանցքային է մնացած խնդիրների լուծման և տեւական ու արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,-ասել է խոսնակը։

Կարդացեք նաև

Back to top button