ԿարևորՀասարակություն

Երևանը 30 նոր ավտոբուս ձեռք կբերի՝ առանց հավելյալ նոր վճարի

Երևանը 30 նոր ավտոբուս ձեռք կբերի՝ առանց հավելյալ նոր վճարի։ Զեկուցվել է, որ «Ժոնգթոնգ» ընկերության հետ կա պայմանավորվածություն՝ նույն պայմանագրի շրջանակում գործընթացը կազմակերպելու համար: Փաստաթղթերն արդեն ուղարկվել են ընկերությանը, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներով նախատեսվում է սպասարկել հ. 2 և 10 երթուղիները: Գործընթացը կկազմակերպվի համատեղ՝ նախկին շարժակազմի հետ: Կգործարկվեն հ. 2 և 2ա, ինչպես նաև հ. 10 և 10ա երթուղիները, «ա» տարբերանշանով երթուղիները սպասարկում կիրականացնեն նաև հպակային ցանցից դուրս ուղեգծերով, որը կընդգրկի Դավթաշեն, Էրեբունու զանգվածը և «Աերացիան». նոր տրոլեյբուսները հնարավորություն ունեն ևս 60 կմ շահագործվել առանց հպակային ցանցի: Զեկուցվել է նաև, որ, «Յութոնգ» ընկերության հետ պայմանավորվածության համաձայն, տրոլեյբուսների և ավտոբուսների սպասարկումը կիրականացնի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունը: 

Երևանի ավտոբուսներում կառավարման սարքերի համար մրցույթը կայացել է, առաջիկայում կկնքվի մատակարարման պայմանագիրը: Համակարգի ներդնումը հնարավորություն կտա առցանց դիտել ավտոբուսներում տեղադրված տեսախցիկների տեսանյութը, ուղևորների հաշվարկի սարքերի տվյալները, ինչպես նաև ստանալ ավտոբուսի գտնվելու վայրի մասին առցանց տեղեկատվություն: 

Կարդացեք նաև

Back to top button