ԿարևորՔաղաքական

Հայաստանը պաշտպանում է ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորումը

«Մենք կողմ ենք, որպեսզի ուկրաինական ճգնաժամը կարգավորվի երկխոսությամբ, խաղաղ և բանակցային միջոցներով` ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի հիման վրա»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական» ծրագրի հարցին։

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա ուկրաինական ճգնաժամի ազդեցությանը նվիրված հարցին՝ նախարար Նալբանդյանը շեշտել է,որ Հայաստանը հավատարիմ է «ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահության ձևաչափում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորման առաջնահերթությանը, Արցախի ժողովրդի` սեփական հողի վրա ապրելու և արարելու, իր ճակատագիրը տնօրինելու իրավունքի ապահովման գերակայությանը»։

«Եռանախագահող երկրների հետ մենք շարունակելու ենք համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Back to top button