ԿարևորՄիջազգային

ՌԴ ՊՆ-ն դիմել է «Վագներ»-ի գրոհային ջոկատների մարտիկներին

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դիմել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպությանը` ասելով, որ նրանք խաբեությամբ ներքաշվել են Եվգենի Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության մեջ։ 

«Դիմում ենք «Վագներ» գրոհային ջոկատների մարտիկներին։ Ձեզ խաբելով ներքաշել են Պրիգոժինիի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբությանը մասնակցելու մեջ։ Մի քանի ջոկատներից ձեր բազմաթիվ ընկերներ արդեն գիտակցել են իրենց սխալը` դիմելով օգնության և խնդրելով ապահովել մշտական տեղակայման կետեր անվտանգ վերադառնալու հնարավորությունը։ Մեր կողմից նման օգնություն արդեն ցուցաբերվել է բոլոր դիմած մարտիկներին և հրամանատարներին», – ասել են ռազմական գերատեսչությունում։

Վագներ մարտիկներին հորդորել են խոհեմություն դրսևորել և հնարավորինս շուտ կապ հաստատել պաշտպանության նախարարության կամ իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ։

«Մենք երաշխավորում ենք բոլորի անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի Telegram ալիքում ձայնագրություններ էին տեղադրվել։ Նա, մասնավորապես, պնդել է, որ իր ստորաբաժանումները հարձակման են ենթարկվել և դրա համար մեղադրել է երկրի ռազմական ղեկավարությանը։

Այս հայտարարությունների կապակցությամբ ՌԴ ԱԴԾ-ն քրեական գործ է հարուցել զինված ապստամբության կոչ անելու փաստի առթիվ։ Պաշտպանության նախարարությունը կեղծ է անվանել Վագների «ՊՄԿ-ի թիկունքային ճամբարներին ենթադրյալ հարվածի մասին» տեղեկությունը: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության հանրային կապերի կենտրոնը կոչ է արել մասնավոր ռազմական ընկերության մարտիկներին չկատարել Պրիգոժինի հրամանները և միջոցներ ձեռնարկել նրան կալանավորելու համար։

Կարդացեք նաև

Back to top button