
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը շարունակվում է, Թվիթերի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Թարմ սադրանք Ադրբեջանի կողմից. երեկ ադրբեջանական զինուժը բետոնե պատնեշ է տեղադրել՝ փակելու համար Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող կյանքի ճանապարհը՝ (120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաների համար) Լաչինի միջանցքը:
Դա արվել է Հաագայի դատարանի որոշման ներքո՝ ի հավելումն անօրինական անցակետի տեղադրման ու զրահատեխնիկա բերելու:
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը ամենօրյա գործընթաց է, և մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները շարունակվում են», գրել է Մարուքյանը։




