
Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն Արևմուտքի և ՌԴ միջեւ աշխարհաքաղաքական հակասությունների պատճառ են>,- «Զարկերակ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերլուծելով ուկրաինական զարգացումներն ասել է քաղաքագետ Արամ Մանուկյանը: Զուգահեռներ անցկացնելով Ղրիմի և Ղարաբաղի միջև՝ նա նշել է, որ Ղրիմի հանրաքվեն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում, քանի որ ակնհայտ նմամություն կա այս երկու խնդիրների միջև, սակայն ընդգծել է, որ միջազգային իրավունքը գործում է այն դեպքում, երբ տվյալ երկրի թիկունքում հզոր ուժ կա կանգնած:
«Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն Արևմուտքի և ՌԴ միջև աշխարհաքաղաքական հակասությունների պատճառ են>,- վերլուծելով ուկրաինական զարգացումներն այսօր ասաց քաղաքագետ Արամ Մանուկյանը: Նա նաև կարծիք հայտնեց, որ Ղրիմի հանրաքվեն չի կարող նախադեպ լինել Ուկրաինայի մյուս շրջանների համար, սակայն կարող է նախադեպ հանդիսանալ ղարաբաղյան խնդրի հանգուցալուծման գործում։ «Կարծել, թե Մոսկվան հանդես կգա հայանպաստ դիրքերից, պետք չէ, ՌԴ-ն չի փչացնի հարաբերությունները Ադրբեջանի հետ: ՌԴ-ն չի կարող նաև հայերին հակասող մոտեցում ցուցաբերել»,- կարծում է քաղաքագետը։
Ըստ Մանուկյանի՝ Ղրիմի հանրաքվեն անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում, քանի որ ակնհայտ նմամություն կա Ղրիմի և Ղարաբաղի միջև, սակայն միջազգային իրավունքը գործում է այն դեպքում, երբ տվյալ երկրի թիկունքին հզոր ուժ է կանգնած: Առայժմ նախադրյալներ չկան ասելու, թե ղարաբաղյան խնդիրը շուտ կկարգավորվի, ասաց։
Փորձագետ Մանվել Սարգսյանը մինչդեռ նմանություն չի տեսնում Ղարաբաղյան խնդրի և Ղրիմի միջև, դրանք տարբեր քաղաքական խնդիրներ են «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց փորձագետը, ով նաև մտահոգություն հայտնեց, թե հնարավոր է շուտով լուծարվի նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մանվել Սարգսյանը, ի դեպ, համամիտ չէ տարածված այն տպավորությանը, թե Ղրիմի հանրաքվեով Ռուսաստանը հաղթեց: Դա պատրանք է, իրականում Ռուսաստանը իրավիճակի տերը չէ, ինչպես փորձում է ներկայացնել, ասաց նա։




