ԿարևորՄիջազգային
ՌԴ-ին միանալուն կողմ է քվեարկել մասնակիցների 93 տոկոսը
Ռուսաստանի Դաշնությանը միանալու համար Ղրիմի բնակչության 93 տոկոսը կողմ է քվեարկել: Էքզիթ-փոլի տվյալներն է փոխանցել Ինտերֆաքսը: Հարցումն, ի դեպ, անցկացվել է շուրջ 200 ընտրատեղամասի մոտ, այդ թվում Սեւաստոպոլի 50 ընտրատեղամասում: Ղրիմի փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիևն էլ հայտարարել է, որ էքզիթ փոլի տվյալները վկայում են Ղրիմի հաղթանակի մասին: «Ղրիմի բնակիչների 93 տոկոսը կողմ է քվեարկել Ռուսաստանի հետ միավորմանը, և միայն 7 տոկոսն է քվեարկել Ուկրաինայի օգտին»,- Տեմիրգալիևի խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Հարցումն անցկացվել է Քաղաքական և սոցիալական հետազոտությունների հանրապետական ինստիտուտի կողմից` «Ղրիմինֆորմ» գործակալության պատվերով: