ԿարևորՀասարակություն

Մասնագիտական նոր ձեռքբերումներ եմ մաղթում․ ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է բոլոր բուժաշխատողներին` մաղթելով նոր ձեռքբերումներ։

Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Այսօր առողջապահական համակարգը նոր բարեփոխումների ուղի է բռնել, որտեղ ամենակարևոր դերակատարումը հենց դուք ունեք։

Համակարգային այս փոփոխությունները ոչ միայն պացիենտակենտրոն են, այլև միտված են բուժաշխատողի մասնագիտական ու աշխատանքային պայմանների լավարկմանը։ Պետք է միասնական ուժերով ստեղծենք մի համակարգ, որտեղ պաշտպանված կլինեն ոչ միայն բուժառուների, այլև` մեր մասնագետների իրավունքները։

Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, մայրապետներ, վստա՛հ եղեք, որ առողջապահության ոլորտում ցանկացած նոր հնարավորություն ուղղվելու է ձեր իրավունքի պաշտպանության, մասնագիտական որակի և հմտությունների բարելավմանը։

Կրկին շնորհավորում եմ ձեզ, սիրելի՛ բուժաշխատողներ, մաղթում եմ առողջություն, կորով և նոր հնարավորություններ»:

https://www.facebook.com/Avanesyan.moh/videos/281740914304204

Կարդացեք նաև

Back to top button