ԿարևորՔաղաքական

Ֆրանսիան կոչ է անում զսպվածության ցուցաբերել և պաշտպանել Երասխի քաղաքացիական բնակչությանը

Ֆրանսիան ափսոսանք է հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մի քանի կետերում վերջին 48 ժամվա ընթացքում տեղի ունեցած զինված միջադեպերի, այդ թվում՝ հայկական տարածքում գտնվող Երասխ գյուղում քաղաքացիական անձնակազմի վրա կրակոցների համար, նշված է հայ–ադրբեջանական սահմանային միջադեպերի կապակցությամբ Ֆրանսիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Ֆրանսիան կոչ է անում զսպվածության ցուցաբերել, թուլացներ լարվածությունը և պաշտպանել քաղաքացիական բնակչությանը։

Նաև վերահաստատում է իր աջակցությունը Լաչինի միջանցքում երթևեկության վերականգնման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի` 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման լիարժեք իրականացմանը։

«Ֆրանսիան լիովին կողմ է, որ տարածաշրջանում խաղաղության հաստատվի` ի շահ քաղաքացիական բնակչության»,- ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի զինված ուժերը Հունիսի 14-ին կրակ էին բացել Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է Հնդկաստանի 2 քաղաքացի։

Ադրբեջանական զինուժը գործարանի ուղղությամբ կրակ է բացել նաև հունիսի 16-ին։

Կարդացեք նաև

Back to top button