Հասարակություն

Կառավարական շենքների նոր համալիրը պատրաստ կլինի 2015թ-ի աշնանը

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Արտաքին գործերի նախարարության շենքը գործարար Էդուարդո Էռնեկյանին վաճառելուց հետո, սկսվեց նոր շենքի կառուցումը:Մեկ տարի առաջ սկսված կառավարական շենքների կառուցվող նոր համալիրում այսօր շրջայց է կատարել ու շին աշխատանքներին ծանոթացել հանրապետության նախագահ Սերժ Սագրսյանը: Կառավարությանն առընթեր Ճարտապետության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը լրագրողներին վստահեցրել է, որ Կառավարական շենքների նոր համալիրը ամբողջությամբ պատրաստ կլինի եկող տարվա աշնանը: 

Նշենք, որ համալիրը նախատեսված է ՀՀ արտաքին գործերի, արդարադատության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունների վարչական մասնաշենքերի համար:

Back to top button