
Կրկին ընդգծում եմ, որ ՀՀ տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է, այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը պատրաստ է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:
«ՀՀ տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է: Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերներն Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»,- ասել է Փաշինյանը։




