ԿարևորՔաղաքական

Բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեցվեն. Տոյվո Կլաար

Եվրամիությունն ուշադիր հետևում է տարածաշրջանային զարգացումներին: Բոլոր հատվածներում կրակոցները պետք է դադարեն, թվիթերի իր էջում գրել է Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Կարևոր է պահպանել հաջորդական հանդիպումների դրական թափը և բանակցությունների սեղանի շուրջ հասնել արդյունքների, ինչից կշահեն Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ տարածաշրջանը»,-գրել է Կլաարը։

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ` հունիսի 14-ին՝ ժամը 13:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմից նույն ուղղությամբ կրակ բացելու մասին հաղորդվել էր նաև նախօրեին:

Կարդացեք նաև

Back to top button