ԿարևորՔաղաքական

Միրզոյան-Բայրամով հանդիպումը հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով. Մեթյու Միլլեր

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների հերթական փուլը, որը նախատեսված էր այս շաբաթ Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

«Սա 100 տոկոսով ժամանակացույցի հետ կապված խնդիր էր: Անհամբերությամբ սպասում ենք բանակցությունների հերթական փուլի անցկացմանը Վաշինգտոնում, քանի որ կողմերը շարունակում են Հարավային Կովկասում խաղաղության շուրջ երկխոսություն վարել: Ինչպես ավելի վաղ ասել էինք, մենք կարծում ենք, որ ուղղիղ երկխոսությունն առանցքային է մնացած հարցերի լուծման համար։ Կարծում ենք, որ համաձայնագիրը հասանելի է։ Ցավոք, այս հանդիպումը չկարողացավ տեղի ունենալ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, և մենք անհամբեր սպասում ենք այն հնարավորինս շուտ անցկացնելուն»,– ասել է նա։ 

Հարցին, թե արդյոք կարելի է ակնկալել, որ ԱԳ նախարարները Վաշինգտոն կայցեեն մինչև այս ամսվա վերջ, Պետքարտուղարության խոսնակն ասել է․ «Ես չեմ պատրաստվում որևէ ժամկետ սահմանել, բացի ասելուց, որ մենք անհամբեր սպասում ենք հանդիպումը կրկին անցկացնելուն»:

Կարդացեք նաև

Back to top button