ԿարևորՍպորտ

Հայ ըմբիշ Էդուարդ Սողոմոնյանը՝ Բրազիլիայի չեմպիոն

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ Էդուարդ Սողոմոնյանը դարձել է Բրազիլիայի չեմպիոն։

Գերծանրքաշային կարգում հանդես եկող մարզիկը Բրազիլիայի առաջնության ոսկե մեդալ է նվաճել և այդպիսով Համաամերիկյան խաղերի ուղեգիր նվաճել։

«Ինձ համար պատիվ էր աջակցել իմ հայրենակից, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդուարդ Սողոմոնյանին, որը Բրազիլիայի առաջնության ոսկե մեդալը նվաճեց և Համաամերիկյան խաղերի ուղեգիր նվաճեց: Թեև Բրազիլիայի դրոշի ներքո, բայց նա ըմբշամարտի հայկական մեծ ավանդույթների մարմնավորումն էր»,- ասում է Բրազիլիայում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը։

Բրազիլիայի ըմբշամարտի ֆեդերացիան դեսպանին խնդրել է մեդալները հանձնել հաղթողներին:

Back to top button