ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի զինված ուժերն Արցախում խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ

Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդացեք նաև

Back to top button