ԿարևորՀասարակություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն այցելել է Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի, Տաթևի վանք և Խնձորեսկ քարանձավային քաղաք

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակված դեսպան Քրիստինա Քվինի Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցից։

«Գտնվելով Սյունիքում՝ դեսպան Քվինն այցելեց Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի, Տաթևի վանք և Խնձորեսկ քարանձավային քաղաք: Դեսպանն ընդգծեց մշակութային ժառանգության պաշտպանության և պահպանման կարևորությունը»,- ասված է նկարներին կից արված գրառման մեջ։

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին այսօր ընդունել էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Քրիստինա Քվինը մարզպետին պատմել էր աշխատանքային այցի նախորդ օրերին մարզի համայնքներում ունեցած հանդիպումների մասին։

Նա հետաքրքրվել էր հատկապես Տեղ համայնքում ու մարզի սահմանային այլ բնակավայրերում ստեղծված ներկա անվտանգային իրավիճակով, և մարզպետը, պատասխանելով նրա հարցերին, ներկայացրել էր ստեղծված կացութունը։

Ռոբերտ Ղուկասյանը դեսպանի հետ խոսել էր հատկապես այն խնդիրների մասին, որոնք առաջացել են ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքով և անվտանգությունից բացի, կապված են նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու անհնարինության, մարդու իրավունքների, հումանիտար հարցերի հետ։

Կողմերը քննարկել էին նաև ենթակառուցվածքների զարգացման, միջազգային տարբեր կառույցների՝ Սյունիքի հետ համագործակցության, ամերիկյան քաղաքների հետ մարզի համայնքների հնարավոր գործընկերության և այլ հարցեր։

Back to top button