ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ն կարծում է, որ ուղիղ երկխոսությունն առանցքային է տարածաշրջանում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար․ Պատել

ԱՄՆ-ն հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունն առանցքային է Հարավային Կովկասում երկարատև և արժանապատիվ խաղաղության հասնելու համար, ամենօրյա ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Վեդանտ Պատելը։

Մամուլի խոսնակը մանրամասներ չի հաղորդել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Վաշինգտոնում կայանալիք բանակցությունների ժամանակացույցի կամ հնարավոր ժամկետների մասին:

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի հյուրընկալմանը, քանի որ կողմերը շարունակում են ձգտել խաղաղ ապագայի Հարավային Կովկասի տարածաշրջանում: Դուք լսել եք քարտուղարին և մյուսներին այս մասին խոսելիս: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,- ասել է նա։

Հայաստանի ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունների նոր փուլը կմեկնարկի հունիսի 12-ին։

Back to top button