ԿարևորՀասարակություն

Ողջունում ենք Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը մասնակցելու Ֆորումին․ Freedom House

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երկրորդ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին: 

Գրառման մեջ մասնավորապես նշվում է՝ 

«Ողջունում ենք Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը մասնակցելու Ֆորումին ու քաղաքացիական հասարակության հետ բաց ու թափանցիկ քննարկումները։ Կոչ ենք անում հետամուտ լինել Ֆորումի ընթացքում հնչած ելույթներին ու շարունակել սերտ համագործակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ` մարդու իրավունքների ու ժողովրդավարության օրակարգը զարգացնելու համար»: 

«Ժողովրդավարության հայկական ֆորումի» նպատակն է միավորել քաղհասարակության, ՀՀ պետական մարմինների, ԶԼՄ ներկայացուցիչների, դիվանագիտական և փորձագիտական համայնքի շահագրգիռ կողմերին՝ համատեղ վերլուծելու և քննարկելու Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների առջև ծառացած հրատապ խնդիրները` անվտանգային համեմատաբար հին ու նոր մարտահրավերների առկայության պայմաններում։

Այս տարի «Ժողովրդավարության հայկական ֆորումը» անցկացվեց «Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանությունը` ազգային անվտանգության մարտահրավերների առկայության պայմաններում» խորագրի ներքո։ Ֆորումի ընթացքում ելույթով հանդես եկան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Freedom House կազմակերպության նախագահ Մայքլ Աբրամովիցը և այլոք։

Back to top button