ԿարևորՀասարակություն
Պայթեցման աշխատանքներ` Մ-1 միջպետական ճանապարհի Աղձքի և Ուջանի հատվածում
Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-1 միջպետական ճանապարհի կմ35+300-կմ 35+900 հարակից հատվածում՝ Աղձք, Ուջան բնակավայրերի մոտ, վաղը՝ հունիսի 8-ին, ժամ 17։00-19։00 սահմաններում, իրականացվելու են պայթեցման աշխատանքներ:
Ինչպես հաղորդում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, այդ ընթացքում ճանապարհը մոտ 15 րոպե փակ կլինի երթևեկության համար։
«Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը», — ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։