ԿարևորՀասարակություն

«Կարմիր գծերը» հատելով՝ Ադրբեջանը դուրս կմնա միջազգային իրավական կառույցներից

Միջազգային իրավական հարթակներում Հայաստանի դիրքերն ամուր են՝ կարծում են ոլորտի փորձագետները։ Որպես ապացույց, մատնանշում են փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ընտրած դատավորի՝ հայկական կողմի օգտին քվերակելը։ ՄԻԵԴ-ը մինչև հունիսի 6-ը ներառյալ Ադրբեջանին ժամանակ է տվել՝ տեղեկություն տրամադրել գերեվարված երկու հայ զինծառայողների կարգավիճակի վերաբերյալ՝ նրանք ունեն գերո՞ւ կարգավիճակ, թե՞ այլ։ Մինչ այս Ադրբեջանն արդեն հաստատել էր, որ զինծառայողներն իրենց մոտ են։ Գերեվարված Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը Սյունիքի մարզի Շիկահող գյուղի միջդիրքային հատվածից անհետացել էին մայիսի 26-ի երեկոյան։

Ադրբեջանը հաստատել է, որ երկու հայ զինծառայողները իրենց մոտ են՝ «Ռադիոլուրին» փոխանցում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Նա ընդգծում է, որ մայիսի 28-ին ՄԻԵԴ դիմում են ներկայացրել, պահանջելով միջանկյալ միջոց կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից․

«ՄԻԵԴ-ը մինչև  սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ ժամանակ է տրամադրել Ադրբեջանին՝ տեղեկություն տրամադրել երկու զինծառայողների կարգավիճակի վերաբերյալ՝ նրանք ունեն գերո՞ւ կարգավիճակ, թե՞ այլ։ Մինչ այս Ասրբեջանն արդեն հաստատել էր, որ զինծառայողներն իրենց մոտ են»։

Զինծառայողներ Հարություն Հովագիմյանն ու Կարեն Ղազարյանը Սյունիքի Շիկահող գյուղի միջդիրքային հատվածից անհետացել էին մայիսի 26-ի երեկոյան։ Շիրակողի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ մանրամասները համացանցից է իմացել․

«Մեկը մեր գյուղից է, բայց հենց սկզբից էլ Կապանում էր ապրում, այլ մանրամասներ չգիտեմ։ Գիտեմ միայն այն, ինչ համացանցում կա»։

Նավասարդյանը ընդգծում է՝ 2020-ի 44-օրյա պատրեազմից հետո գյուղացիների մոտ անհանգստություններն ու վախերն ավելացել են։ Բայց, միևնույնն է, այդ հատվածներ գնում են՝ բանջար ու հատապտուղ հավաքելու։

«Այդ տարածքներում գյուղատնտեսական հողեր կան, որոնք մշակում են, նաև գնում են բանջար հավաքում։ Իհարկե գնում են, բա ի՞նչ անեն, գյուղացու ապրուստը դա է»։

ՔԿ-ից փոխանցում են, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկին սնունդ են տեղափոխել, որից հետո դիրքից վերադառնալիս նրանց հետ կապը կորել է։ Որոնողական աշխատանքների արդյունքում ավտոմեքենան գտնվել է մարտական դիրք տանող ճանապարհին՝ ՀՀ ԶՈՒ դիրքերի թիկունքում գտնվող հատվածում՝ շարժիչը գործարկված վիճակում, մեքենայի մեջ հայտնաբերվել է մեկ միավոր ԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, սակայն նշված երկու զինծառայողները չեն գտնվել: Քննչական կոմիտեի տվյալներով, ադրբեջանական զինված խումբը հատել է Հայաստանի սահմանն ու առևանգել զինծառայողներին։ Հայաստանի պետական սահմանը ապօրինի հատելու և երկու զինծառայողի առևանգելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուրին» փոխանցում է՝ ՄԻԵԴ-ի որոշումը ընթացակարագային է, կարևոր է, որ Եվրոպական դատարանը Հայաստանին չի մերժել, վարույթը բացել է։ Սա Հայաստանի օգտին ՄԻԵԴ-ի առաջին որոշումը չէ։ Ադրբեջանը, սակայն, համառորեն դրանք չի կատարում․

«Պետք է շարունակել գործընթացը, որ ճնշումն այնքան մեծ լինի Ադրբեջանի վրա, որ սկսի կատարել։ Դրա վերաբերյալ կան մեխանիզմներ, օրինակ՝ առանձին վարույթ է հարուցում, որ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ որոշումները։ Բնականաբար, կատարելու է, կամ էլ , ինչպես Ռուսաստանն արեց, պետք է լքի այդ կառույցը։ Պետք է ճնշումը մեծացնել։ Դա Ադրբեջանի ձեռագիրն է՝ միջազգային հարաբերություններում ասել մի բան, անել այլ բան»։

Միջազգային իրավունքի մասնագետը ընդգծում է՝ հայկական կողմի դիմումները ընդւոնվում են, ադրբեջանական կողմինը՝ մերժվում։ Ադրբեջանը շարունակ պնդում է, որ ռազմագերիներ չունի, ունի հանցագործներ, իսկ միջազգային իրավունքնում ռազմական գործողություններին մասնակցելը հանցագործություն չէ, ուստի Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ նրանք հնացագործություն են կատարել․

«Զուտ իրավական առումով մեր դիմումները լավ ընթացք են ստանում։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Ադրբեջանը իրավական առումով անընդհատ մանևրելու քաղաքականություն է վարում։ Երբ դատավարության կողմը մանևրում է, վարույթը ձգձգվում է։ Իհարկե, դրան էլ որոշակի «կարմիր գծեր» կան։ Երբ շատ է ձգձգում․ սկսում են այդ «կարմիր գծերը» աշխատել։ Մի բան է, որ ասենք՝ մինչև երկու տարվա ընթացքում ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկվում, մեկ այլ բան է՝ չորս կամ հինգ տարի է ձգձգվում։

Այդ դեպքում արդեն Նախարարների կոմիտեն հարցը ավելի բարձր մակարդակի վրա է բարձրացնում»։

Այս դեպքում արդեն միջանկյալ բանաձև են ընդունում, կամ բանաձև, որոնք քաղաքական ճմշման գործքիներ են։ Նույն ձեռագիրն, ըստ մասնագետի, նաև Թուրքիան ունի՝ քաղաքական ենթատեքստ ունեցող վճիռները ձգձգում է։ Սա խորամանկ քաղաաքկանություն է, այդ երկրները ժամանակ են շահում, որ քաղաքական հարթակներում թեման շահարկեն։ Արա Ղազարյանը կարծում է, որ Հայաստանի դիրքերը միջազգային իրավական հարթակներում ամուր է։ Ապացույցը Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի ընտրած դատավորի՝ հայկական կողմի օգտին քվերակելն էր՝ հիշեցնում է մասնագետը։

Back to top button