ԿարևորՀասարակություն

Հայկական Բուենոս Այրես պատկերագրքի շնորհանդեսը՝ ԱԳՆ-ում

Մայիսի 31-ին ԱԳՆ-ում կայացել է Արգենտինայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԱԳՆ աջակցությամբ հրատարակված Հայկական Բուենոս Այրես պատկերագրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է արգենտինահայ համայնքի պատմությունը և Արգենտինայի Բուենոս Այրես նահանգում և մայրաքաղաքում առկա հայկական ժառանգությունը, ներառյալ՝ հայկական անվանումներ կրող հրապարակներն ու պուրակները, հայկական եկեղեցիները, Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանները, խաչքարերն ու կոթողները, կրթական հաստատությունները, մշակութային միությունները և այլն: Գրքում պատկերված լուսանկարներն արված են լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի կողմից։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, Արգենտինայում Հայաստանի դեսպան Հովհաննես Վիրաբյանը, Երևանում Արգենտինայի դեսպան Մարիանո Վեռգառան, լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը:

Եույթներում նշվել են հարյուրամյա պատմություն ունեցող արգենտինահայ համայնքի կարևոր դերը ինչպես Արգենտինայի հանրային կյանքում, այնպես էլ հայ-արգենտինյան միջպետական հարաբերությունների զարգացման գործում։ Միևնույն ժամանակ ընդգծվել է Արգենտինայում, մասնավորապես մայրաքաղաք Բուենոս Այրեսում առկա հարուստ հայկական մշակութային ժառանգության հանգամանքը, ինչպես նաև արգենտինյան իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայ համայնքի և հայկական բազմաբնույթ ներկայության հանդեպ։

Շնորհանդեսին ներկա են գտնվել այցով Հայաստանում գտնվող Արգենտինայի Սենատի և Պատգամավորների պալատի պատվիրակության անդամները, Ազգային ժողովի պատգամավորներ, դիվանագետներ, կրթական-մշակութային կառույցների, լրատվամիջոցների ղեկավարներ, արգենտինահայ համայնքի ներկայացուցիչներ և այլ հյուրեր:

Back to top button