ԿարևորՄշակույթ

Համերգ Փարիզում՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին

Մայիսի 26-ին Փարիզի «Կորտո» դահլիճում հայ երաժիշտների կատարմամբ կայացել է համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանին։

Համերգն անցկացվել է Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բարձր հովանու ներքո՝ ֆրանսիական «Նոր վիրտուոզներ» ընկերության և «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ընկերներ» միության աջակցությամբ։

Համերգին ելույթով հանդես է եկել «Հայկական դաշնամուրի եռյակը»՝ Դավիթ Հարությունյանը (ջութակ), Սոֆյա Մելիքյանը (դաշնամուր) և Միքայել Հախնազարյանը (թավջութակ)։ Համերգի ընթացքում հնչել են Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, ինչպես նաև Յոհաննես Բրամսի և Առնոլդ Շյոնբերգի ստեղծագործությունները։

Back to top button