ԿարևորՔաղաքական

Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ․ Փաշինյան

Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի՝ երեկ արած մի շարք հայտարարություններ, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բրյուսելում ՀՀ-ն ու Ադրբեջանը պայմանավորվել են փոխադարձաբար ճանաչել միմյանց 29․800 ք․կմ և 86․600 ք․կմ տարածքային ամբողջականությունները։ Վերջին շրջանում սրա մասին հրապարակային բնավականաչափ խոսել եմ։

Այս առումով Կարծում եմ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային հանրությունը առնվազն պետք է պարզաբանեն, թե արդյոք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։

Մենք մեր գործընկեներից պետք է այս հարցի պատախանը ստանանք, արդյո՞ք դա նշանակում է հրաժարում, տեքստը շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանել, կարծում եմ լրացուցիչ ճշգրտումներ պետք է մտցենք, որպեսզի պլանավորենք մեր հետագա գործողությունները»,- ասել է Փաշինյանը։

Ալիևը երեկ հայտարարել է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա, պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, և հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից։

Back to top button