
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Արդեն ավանդույթ է ձևավորվել, որ կանանց նվիրված միամսյակի ընթացքում հատկապես ծաղկի շուկայում գները պետք է բարձրանան: Չնայած որ այս տարի մամուլում շրջանառվում էր, որ ծաղկի գների թանկացումներ չեն կանխատեսվում, այնուամենայնիվ դրանից խուսափել այս տարի ևս չեղավ: Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ տեղի է ունեցել ժամանակավոր թռիչք և նշել, որ այդ թռիչքին անցնելուց առաջ պետք է պարզել քաղաքացիների եկամուտները:




