
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել, քանի որ Ադրբեջանը շարունակում է Արցախի հայկական ժառանգության խեղաթյուրման քաղաքականությունը։
«Ադրբեջանը շարունակում է Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության ալբանացման հանցավոր քաղաքականությունը՝ կեղծելով նրա պատմությունը, խեղաթյուրելով և պղծելով նրա վայրերը»,- Թվիթերի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Այս վանդալիստական պահվածքն անընդունելի է։ Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին անհապաղ միջոցներ ձեռնարկել»,- հավելել է նա։
«Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման և ջնջման մշտական վտանգի տակ։ Այն պաշտպանելը նաև միջազգային հանրության պարտականությունն է»,- ընդգծել է օմբուդսմենը։




