ԿարևորՔաղաքական

Արցախի հայերի իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Ստեփանակերտ–Բաքու ձևաչափով․ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.6 քկմ տարածքային ամբողջականությունը, որը ներառում  նաև Լեռնային Ղարաբաղը, սակայն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների, անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ, այսօր ասուլիսում ասել է Ն․ Փաշինյանը։

«86,6 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը ՀՀ–ն պատրաստ է ճանաչել, և մեր ըմբնմամբ` Ադրբեջանը պատրաստ է ճանաչել Հայաստանի Հանրապետության 29,8 հազար քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը»,– նշել է Փաշինյանը։

«Պետք է արձանագրել նաև, որ մենք ասում ենք՝ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցը պետք է քննարկվի Բաքու– Ստեփանակերտ ֆորմատով»,– ասել է նա, նաև նշել, որ  ՀՀ բոլոր կառավարությունները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հայաստանը կարևոր է համարում այդ բանակցություններում միջազգային երաշխիքների ստեղծումը։  «Օրինակ՝ կարող է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության հարցն ուղղակի մոռացության մատնվել, և Ադրբեջանը շարունակի ուժային լծակի գործադրմամբ Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման և ցեղասպանության քաղաքականությունը»,- նշել է նա։

Back to top button