ԿարևորՔաղաքական

ԱՄՆ պատժամիջոցների նոր ցանկում կա նաև հայկական ընկերություն

ԱՄՆ առևտրի նախարարությունը հայաստանյան մեկ ընկերության ներառել է պատժամիջոցների ցանկում: Նախօրեին Միացյալ Նահագների պետքարտուղարությունն արձագանքել էր «Ամերիկյաի Ձայնի» հարցմանը, թե որքանով է Հայաստանը ներգրավված դեպի Ռուսաստան՝ արևմտյան արգելված ապրանքների վերաարտահանման գործում։

Այսօր՝ մայիսի 19-ին, ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող ընկերությունների ցանկի ընդլայնման մասին։ Արդյունքում՝ պատժամիջոցներ և սահմանափակումներ են սահմանվել ավելի քան յոթ տասնյակ կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Երևանում գրանցված Medisar ՍՊԸ-ի:

2010 թվականին ստեղծված Medisar ընկերությունն արդյունաբերական և լաբորատոր քիմիական նյութերի, սննդանյութերի և լաբորատոր սարքավորումների հայաստանյան խոշոր ներմուծողներից է: Այն հայտնվել է պատժամիջոցների ցանկում, քանի որ, ըստ ամերիկյան կողմի, ներգրավված է այնպիսի գործունեության մեջ, որն անհնարին է դարձնում ամերիկյան ապրանքների վերջնական օգտագործման ստուգումը, ինչպես պահանջում է ԱՄՆ օրենսդրությունը։

Հայաստանյան ընկերությունից զատ, նոր ցանկում են Tro.Ya ղրղզական ընկերությունը և ռուսաստանյան 69 կազմակերպություններ: Ըստ Վաշինգտոնի, այդ ընկերությունները գործում են ԱՄՆ ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության շահերին հակառակ:

Ըստ պետքարտուղաոթւթյան՝ 2017 թվականին ընդունված «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի հիման վրա սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև՝ արտահանման նկատմամբ վեահսկողությունը, մաքսատուրքերը և այլ միջոցառումները սահմանափակում են ժամանակակից արդյունավետ պատերազմ վարելու Կրեմլի հնարավորությունները և կրճատում նրա ֆինանսական կարողությունները:

Back to top button