
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման ժամը և վայրը կորոշվի երեք երկրների փոխվարչապետերի խորհրդակցություններից հետո, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այսօրվա ընթացքում ինտենսիվ խորհրդակցություններ են անցկացվել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների միջև՝ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության վերականգնման հարցի շուրջ։ Եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ դեմ առ դեմ հանդիպման վայրի և ժամանակի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի խորհրդակցություններից հետո»,–ասել է նա։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համատեղ հայտարարություն են ստորագրել Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք պայմանավորվել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։




