ԿարևորՀասարակություն

Ռազմավարություն պետք է, այս մեկը՝ ոչ․ ՀԿ-ները՝ հանքարդյունաբերության կանոնակարգման մասին

Հայաստանում առաջին անգամ մշակվել է հանքարդյունաբերության ոլորտում կամայականությունները բացառող փաստաթուղթ՝ ռազմավարություն։ Այս ոլորտը մինչև այս պահը չուներ հստակ քաղաքականություն։ Գործադիրը խոստովանում է՝ հանքարդյունաբերությունը, Հայաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկը լինելով, չի կարգավորվում միասնական փաստաղթով:

Մշակվել է ռազմավարությունը, որում նախանշվում են մինչև 2035 թվականը հանքարդյունաբերության զարգացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ուղղությունները:

Քաղհասարակության ներկայացուցիչները նման փաստաթուղթ ունենալն անհրաժեշտ են համարում, բայց  պահանջում են հետ կանչել այն։

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոնի ղեկավար Օլեգ Դուլգարյանը «Ռադիոլուր»-ին պատմում է՝ հիմնական դժգոհությունները կապված են ռազմավարության՝ իրենց դիտարկմամբ ոչ բավարար քննարկումների հետ․

«Ռազմավարության մշակման ժամանակ ընտրված էր ռազմավարության քննարկման փակ ձևաչափ, այսինքն՝ որոշակի մարդականց հրավիրում էր ռազմավարության նախագծի աշխատանքների քննարկումներին, բայց ոչ լայն շրջանակի, և ընտրված էր փակ ձաչափ, որ նաև հանրությանը և ԶԼՄ-ների համար մուտքը փակ էր լինում։ Ակնկալվում էր, որ վերջում կլինի նախագծի հետ կապված բաց և լայն քննարկում, բայց երբ փաստաթուղթը անցավ կառավարությանը այդպես էլ այդ քննարկումները չեղավ»։

Կառավարությունը ռազմավարության նախագծին արդեն հավանություն տվել է, այն ներկայացնելիս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը շեշտել է հանրության լայն շերտերի ներգրավվածության հանգամանքը․

«Փաստաթուղթը բավական լայն քննարկումներ է ունեցել․ 22 բանավոր հանդիպուներ, քննարկումներ են եղել, շուրջ 1000 առաջարկներ, մեկնաբանություններ են եղել տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, միջազգային գործընկերների հետ, և փորձել ենք բոլոր գործընկերների հետ աշխատելով խնդրահարույց հարցերը քննարկել և բերել փոխադարձ ընդունելի կետի»։

Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ դժգոհության հիմքերից մեկն այն է, որ չի իրականացվել գնահատում և չի հստակեցվել՝ փաստաթղթում շարադրվածը իրականում կիրառելի՞ է, արդյո՞ք այդ փաստաթուղթը տալիս է բազմախնդիր ոլորտում առաջացող բոլոր հարցերի պատասխանները։ Քաղհասարակությունը առավել լայն, բազմաշերտ, շահագրգիռ կողմերի ավելի ինտենսիվ ներգրավմամբ քննարկումներ է ակնկալել։

ՏԿԵՆ ոլորտը համակարգող փոխնախարար Հովհաննես Հարությունյանը «Ռադիոլուր»-ին հայտնում է՝ Ռազմավարությունը մշակվել է  Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ։ Միջոցներին տիրապետելու պայմաններից մեկը շահագրգիռ կողմերի ակտիվ ներգրավումն է եղել, որն, ասում է, ապահովվել է․

«Նախարարությունը ստացել է գրեթե 1000 մեկնաբանություն, որոնցից յուրաքանչյուրը հատ առ հատ խորհրդատու կազմակեպության հետ քննարկել ենք և այն բոլոր առաջարկությունները, որոնք ընդունելի էին, ընդունվել են, և որոնք ընդունելի չեն կամ տեխնկապես իրենց լինելը այդքան մեծ փոփոխություն չէր առաջացնի մտահոգող հարցերը լուծվելու համար՝ չեն ընդունվել և ներկայացվել է՝ ինչու չեն ընդունվել»։

Նախարարությունն ասում է՝ նույնիսկ երկու, քաղհասարակությունն ասում է՝ ընդամենը երկու արտագնա նիստ է եղել՝ ազդակիր համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Օլեք Դուլգարյան․

«Ռազմավարության սկզբնական տաբերակում կային նույնիկս խնդրահարույց առաջարկություններ։ Օրինակ՝ եղել են առաջարկներ, որ կառավարությունը մշակի սահմանի հանրային լսումների տապալման իրավական հետևանքների առաջացման ընթացակարգ և բազմաթիվ քննարկումներից հետո այդ դրույթը հանվել է։ Այսինքն՝ այնպես չէ, որ ընդհանրապես դիալոգ տեղի չի ունեցել, բայց բավարար չէ, եթե մենք ուզում ենք ոլորտը բարեփոխել այնպես, որ լուծի բոլոր այն խնդիրները որոնք հիմա կան, այս փաստաթուղթը չի կարող այդ խնդիրները լուծել»։

Կառավարության պլանավորմամբ՝ այս փաստաթուղթը կարգավորելու և զարգացնելու է ոլորտը, նպաստելու է ընդերքի ռացիոնալ և համալիր օգտագործմանը, բնապահպանական, առողջապահական ռիսկերի կառավարմանն ու մեղմանը, ինչպես նաև սահմանելու է եկամուտների համաչափ, արդարացի բաշխում։ Փոխնախարար Հովհաննես Հարությունյանը նշում է՝ պարզ բառերով՝ վերանալու է բարի կամքի դրսևորման «ինստիտուտը»․

«Ստեղծվեց այս ռազմավարական փաստաթուղթը, որ որոշումների կայացման համար հստակ պատասխան ունենանք և բոլորի համար պարզ լինի՝ ինչու այս որոշումը կայացվեց։ Ազդակիր համայնքում բնակվելու դեպքում այդ բնակիչը ի՞նչ առողջապահական և սոցիալակա երաշխիքներ կունենա, որոնք պարտադիր կլինեն բոլոր ընդեքօգտագործողների համար և ոչ թե ընդերքօգտագործողները դա կներկայացնեն որպես բարի կամքի դրսևորում, երբ ինչ-որ մի բան անելիս ընդեքօգտագործողը դա արել է և ասել՝ տեսեք, ես ձեզ լավություն եմ անում։ Կներեք, լավություն անելու  բացարձակ խնդիր չկա, որովհետև ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, և ընդերքից ստացած օգուտները առաջին հերթին պետք է իր մաշկի վրա զգա նամանավանդ ազդակիր համայնքի բնակիչները»։

Հանքը պետք է շահագործվի՞, թե՞ ոչ, հանքի հիմա՞ պետք է շահագործվի, թե՞ պետք է թողնել ապագա սերունդներին, պետությունը պե՞տք է մանսաբաժին ունենա ընդերքօգտագործող կազմակերպություններում, թե՞ ոչ, այդ մասնաբաժինը միայն շահու՞յթ պետք է ենթադրի, թե՞ նաև պետությանը վերահսկողական գոծիքներ տա։ Ոլորտի համակարգողներն ասում են՝ այս և այլ հարցեր այսուհետ կամայականությամբ չեն կարգավորվելու, այլ հիմնված են լինելու փաստաթղթով սահմանված հստակ մոտեցումների վրա։

Կարդացեք նաև

Back to top button