
Հուշակոթողի հանդիսավոր բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը, ԱԺ պատգամավորներ, ավագանու անդամներ, արցախյան պատերազմների մասնակիցներ, զոհվածների հարազատներ, բնակիչներ:



Հայրենիքի պաշտպանությանը թաղամասից տասնյակ հայորդիներ են մասնակցել, նրանցից 22-ը զոհվել են կամ այսօր արդեն ողջ չեն:



«Հայրենյաց պաշտպանի» հուշարձանի տեղադրումն ու հարակից պուրակի բարեկարգումը հնարավոր է դարձել բնակիչների ուժերով:




