ԿարևորՀասարակություն

Հայաստանը հյուրընկալել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մանկական առաջատար ուռուցքաբաններին

Հայ բժիշկներն ուռուցքաբանության համաշխարհային հանրության ակտիվ մասն են կազմում, և այս տարի մեր երկիրն է հյուրընկալել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի մանկական առաջատար ուռուցքաբաններին, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Մանկական ուռուցքաբանությունը և արյունաբանությունը Հայաստանում բժշկության ամենաարագ զարգացող ոլորտներից են»,- ողջունելով մանկական արյունաբանության փորձագետների միջազգային հանդիպման պատվիրակներին` նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Մայիսի 16-17-ը Երևանում ընթացող միջազգային հանդիպմանը աշխարհի առաջատար կլինիկաներից մի քանի տասնյակ ուռուցքաբաններ և մանկական քաղցկեղով զբաղվող հիմնադրամներ կմասնակցեն աշխատաժողովների, կքննարկեն մանկական ուռուցքաբանության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները:

Երկօրյա միջազգային հանդիպման ընթացքում մասնագիտական փորձի փոխանակման և միջազգային կլինիկաների հետ նոր համագործակցության հնարավորություններ կստեղծվեն:

Back to top button