ԿարևորՔաղաքական

ԱԺ նախագահը Մինսկում կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 17-19-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ կայքից՝ պատվիրակության կազմում Բելառուսի մայրաքաղաք կմեկնեն նաև ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ։

Back to top button