ԿարևորՀասարակություն

Տեղի է ունեցել 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը

Մայիսի 13-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:

Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են:

Back to top button