ԿարևորՀասարակություն

Սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում`

Մայիսի 12-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում, 13-15-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-16-ն առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը` ևս 4-5 ասիճանով։

Երևան քաղաքում

Մայիսի 12-ի երեկոյան ժամերից, 13-15-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Back to top button