ԿարևորՀասարակություն

Եվրատեսիլ 2023․ Հայաստանը եզրափակչում է

Ավարտվեց Եվրատեսիլ 2023-ի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող Բրյունետը՝ իր «Future lover» երգով եզրափակչում է։

Շաբաթ օրը կայանալիք Մեծ եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար այս երեկո ելույթ են ունեցել 16 երկիր և միայն 10-ն են անցել եզրափակիչ: Դրանք են՝ Ալբանիա, Կիպրոս, Էստոնիա, Բելգիա, Ավստրիա, Լիտվա, Լեհաստան, Ավստրալիա, Հայաստան, Սլովենիա։

Առաջին կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 9-ին։ Եզրափակիչ էին անցել Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան և Նորվեգիան։

Եզրափակիչը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 13-ին։

Կարդացեք նաև

Back to top button