Մաեստրո Մելիք Մավիսակալյանի ավելի քան 1200 ձայնագրություններ ի պահ են տրված Հանրային ռադիոյի արխիվում։
85–ամյա մաեստրոն ռադիոյի 6-րդ ստուդիայում հետևել է իր հերթական ստեղծագործության՝ Վասպուրականի ժողովրդական երգերի շարքի ձայնագրությանը՝ «Հովեր» երգչախմբի կատարմամբ։ Մաեստրոն այս ձայնագրությունը պատմական է համարում։




